Սլավա Ստեփանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սլավա Ստեփանյան | |
---|---|
Ծնվել է | 1962 մայիսի 3 |
Ծննդավայր | Ջանֆիդա |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1983) |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասան բեմադրիչ դրամատուրգ |
Պարգևներ և մրցանակներ | |
Սլավա Աշոտի Ստեփանյան (Սլավիկ Ստեփանյան[1], 1962, մայիսի 3, Ջանֆիդա, ՀԽՍՀ), հայ դերասան, բեմադրիչ, դրամատուրգ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Կիմ Արզումանյանի արվեստանոցը, 1998 թվականին՝ ռեժիսորական ֆակուլտետը՝ Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոցը։ Եղել է Սերգեյ Փարաջանովի աշակերտը։ 1983 թվականին, Վրաստանի մշակույթի նախարարության հրավերով, մի խումբ հայ դերասանների հետ տեղափոխվել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոն, որտեղ աշխատել է մինչ 2001 թվականը։ Ղեկավարել է նաև թատրոնին կից դերասանական ստուդիան[2]։
Մոսկվայի Հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։ Մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Рубик Всемогущий» հեռուստանախագծին[3]։ Վրաստանի և Ռուսաստանի Թատերական գործիչների, Մոսկվայի Դերասանների միությունների անդամ է։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես բեմադրիչ հանդես է եկել Թբիլիսիի հայկական դրամատիկական, Երևանի Պատանի հանդիսատեսի, Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական, Մոսկվայի հայկական թատրոններում։ Բեմադրել է Ս. Պողոսյանի և Ս. Ստեփանյանի «Արտաշեսի կրքերը», Ժ. Կոկտոյի «Ձայն մարդկային», Ֆ. Արրաբալի «Պիկնիկ», Վիլյամ Սարոյանի «Հեյ, ով կա» և այլ պիեսներ, օպերաներ։ Նկարահանվել է «Հայֆիլմ», «Մոսֆիլմ», «Վրացֆիլմ» և այլ կինոստուդիաներում։
Դերեր թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յագո՝ Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո»
- Մարկիզ՝ Կ.Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին»
- Սողոմոն՝ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս»[4]
- Ամուսին՝ Է. դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր»
- Արտաշես Օթարյան՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»
- Գարեգին՝ Նար-Դոսի «Սպանված աղավնի»
- Բլեզ՝ Կ. Մանյեի «Բլեզ»
Դերեր կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աշուղ Ղարիբը», 1988 թ.
- «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», 1992 թ.
- «Անտիկիլլեր 2», 2003 թ.
- «Բայազետ», 2003 թ.
- «Սիրո գինը», 2005 թ.
- «Ատաման», 2005 թ.
- «Հետախուզական խաղեր», 2006 թ.
- «Մայոր Վետրով», 2007 թ.
- «Սև ոչխար», 2009 թ.
- «Ծառայում եմ Սովետական Միությանը», 2012 թ.
- «Մետրո», 2012 թ.
- «Վերջին Մոհիկյանը», 2013-2014 թթ.
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2007 թ.
- «Կարոտ» միջազգային փառատոնի ոսկե մեդալ, 2008 թ.
- ՀՀ ԱԺ, սփյուռքի նախարարության և այլ պատվոգրեր, 2010 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Անունն ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Սլավա Ստեփանյանի մասին imdb կայքում
- ↑ «Սլավա Ստեփանյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Սլավա Ստեփանյան. ««Ոտքի’, դատարանն է գալիս» ներկայացումը նման է բողոքի ցույցի»